«Իրանի միջուկային ծրագրի շուրջ Վիեննայում ընթացող բանակցություններում զգալի առաջընթաց կա», – հայտարարում է իսլամական հանրապետության ԱԳ նախարարությունը։
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեի խոսքով՝ Իրանի և միջազգային հանրության միջև համաձայնագիրը գրեթե ամբողջությամբ պատրաստ է։
«Համաձայնագրի նախագիծը գրվել է միասնաբար՝ բանակցությունների բոլոր մասնակիցների կողմից։ Այն 97 կամ 98 տոկոսով գրվել է միասնական ջանքերով։ Մնացյալը դեռևս լուծում պահանջող խնդիրներ են», -նշում էր Խաթիբզադեն։