Դեսպանին Թբիլիսիից հետ կանչելու Կիևի որոշումն անընդունելի է և չարդարացված. Իրակլի Կոբախիձե

Loading...

Վրաստանը փորձում են ներքաշել հակամարտության մեջ, այս մասին հայտարարել է երկրի իշխող ուժի ղեկավար Իրակլի Կոբախիձեն` մեկնաբանելով Ուկրաինայի որոշումը՝ դեսպանին Թբիլիսիից հետ կանչելու վերաբերյալ։

«Մենք, Վրաստանը չենք ներքաշվի ռազմական հակամարտության մեջ։ Ուղիղ փորձ եղավ՝ Ուկրաինա կամավորների գործուղումը կազմակերպելու առումով, որպեսզի մեզ ներքաշեն ռազմական հակամարտության մեջ։ Դա չհաջողվեց, դրան հաջորդեց դեսպանի հետկանչը, և սա տխուր քայլ է», — ասել է Կոբախիձեն։

«Ուկրաինան բարդ իրավիճակում է. մենք հարգում ենք բոլորին և, իհարկե, ճիշտ չէ այս իրավիճակում քննադատել Ուկրաինայի կառավարությանը, բայց պետք է փաստենք, որ այս որոշումն անընդունելի է և չարդարացված»,- հավելել է նա։

Ուկրաինայի նախագահն այսօր հայտարարել է, որ Կիևը հետ է կանչում Ղրղըզստանում և Վրաստանում իր դեսպաններին՝ Ուկրաինային «օգնել ցանկացող կամավորներին խոչընդոտելու, պատժամիջոցների հարցում ոչ բարոյական դիրքորոշման պատճառով»:

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ Թբիլիսին չի պլանավորում միանալ Մոսկվայի դեմ Արևմուտքի տնտեսական և ֆինանսական պատժամիջոցներին։ Երեկ էլ մի խումբ կամավորներ Վրաստանից՝ Ուկրաինայի դեսպանության օգնությամբ, փորձել են մեկնել Ուկրաինա` բանակին միանալու նպատակով, սակայն, ինչպես հայտարարել է կազմավորվող ջոկատի հրամանատար Դավիթ Կացարավան, Վրաստանի կառավարությունը վայրէջքի թույլտվություն չի տվել օդանավին, որը Թբիլիսի էր ժամանել կամավորներին Ուկրաինա տեղափոխելու համար:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button