«Դոժդի» կայքն արգելափակվել է, «Էխո Մոսկվին»՝ եթերազրկվել

Loading...

Ռուսաստանի գլխավոր դատախազությունը Ռոսկոմնադզորից պահանջել է արգելափակել «Էխո Մոսկվի» ռադիոկայանն ու «Դոժդ» հեռուստաալիքը։

Պաշտոնական հաղորդագրությունը պնդում է, թե իբր լրատվամիջոցները «կեղծ տեղեկություններ են հրապարակում ռուս զինվորականների գործողությունների մասին», որոնց նպատակն է «պաշտպանել» Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները։

Դատախազսւթյունը նաև պնդել է, թե լիբերալ հայացքներով հայտնի լրատվամիջոցները «նպատակաուղղված և կանոնավոր կերպով տեղեկություններ են հաղորդում՝ դրդելով մարդկանց բռնության ու ծայրահեղականության»։ Ըստ «Նովայա գազետայի», այս լրատվամիջոցների կայքերն արդեն արգելափակվել են։

«Էխո Մոսկվիի» գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը հայտնել է, որ ռադիոկայանը նաև եթերազրկվել է։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button