Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հորդորել է Եվրախորհրդարանին աջակցել ԵՄ անդամ դառնալու՝ իր երկրի ցանկությանը։ Հատուկ նիստում դիմելով եվրոպացի պատգամավորներին՝ Զելենսկին պնդել է՝ Ուկրաինան պայքարում է՝ Եվրոպայի լիիրավ անդամ դառնալու համար։
«Կարծում եմ, որ այսօր մենք բոլորին ի ցույց ենք դնում՝ ինչ ենք ուզում և ինչի ենք ձգտում։ Եվրամիությունը, անկասկած, մեզ հետ շատ ավելի ուժեղ կլինի», -հայտարարել է նա՝ դատապարտելով ռուսական զորքերի ներխուժումն Ուկրաինա։
«Ապացուցեք, որ մեզ հետ եք։ Տվեք երաշխիքներ, որ մեզ չեք լքի, ապացուցեք, որ իսկապես եվրոպացի եք», -հայտարարել է Զելենսկին։
Ավելի վաղ Զելենսկին կոչ էր արել ԵՄ-ը արագացված կարգով անդամակցության գործընթաց սկսել Ուկրաինայի համար։ ԵՄ 8 երկրներ՝ հիմնականում նախկին սոց ճամբարից, աջակցել են Ուկրաինայի անդամակցությանը։
ԵՄ խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, սակայն, այսօր կրկին նշել է, որ «գործընթացը բարդ է լինելու, քանի որ կառույցի անդամների շարքում իրարամերժ տեսակետներ կան ընդարձակման հարցում»։