Թուրքիան Ռուսաստանին հորդորում է Ուկրաինայում անհապաղ հրադադար հաստատել

Loading...

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն այսօր հեռախոսազրույց է ունեցել ռուս պաշտոնակից Սերգեյ Շոյգուի հետ և կոչ արել Ուկրաինայում անհապաղ հրադադար հաստատել` մարդասիրական նկատառումներից ելնելով։

Թուրքական կողմի հաղորդագրության համաձայն՝ Աքարը Շոյգուի հետ զրույցում նաև հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի ջանքերը տարածաշրջանային խաղաղության և մարդասիրական օգնության առաքման համար։

ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիան սահմանակից է Ուկրաինային և Ռուսաստանին Սև ծովում և լավ հարաբերություններ ունի երկու երկրների հետ։ Երկուշաբթի օրը պաշտոնական Անկարան, ի վերջո պատերազմ գնահատելով Ռուսաստանի ռազմական գործողությունները Ուկրաինայում, որոշում է կայացրել սահմանափակել պատերազմող երկրների ռազմական նավերի անցումն իր վերահսկողության ներքո գտնվող Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button