Կիևում հրթիռակոծվել է հեռուստաաշտարակը, կա 5 զոհ. ՆԳՆ

Loading...

Կիևում հեռուստաաշտարակի մերձակայքում պայթյուններ են հնչել: Ըստ Ներքին գործերի նախարարության, այն հրթիռակոծվել է, զոհվել է առնվազն 5 մարդ, կան վիրավորներ։

385 մետրանոց աշտարակը չի վնասվել, հեռարձակումները, սակայն, դադարեցվել են։ Ըստ տեղական լրատվամիջոցների, իշխանություններն այժմ փորձում են անցնել «պահուստային հեռարձակման»։

Ավելի վաղ՝ օրվա առաջին կեսին, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը զգուշացրել էր, թե պատրաստվում է հարվածներ հասցնել «Ուկրաինայի մայրաքաղաքում գտնվող անվտանգության ծառայության մի շարք շենքերի»:

Հեռուստաաշտարակի մերձակայքում է գտնվում Բաբի Յառը, որտեղ գերմանացի նացիստները տասնյակ հազարավոր մարդկանց զանգվածային սպանդ են իրականացրել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։

«Ես դիմում եմ աշխարհին՝ ի՞նչ իմաստ ունի 80 տարի ասել՝ այլևս երբեք, եթե հիմա, երբ բոմբն ընկնում է Բաբի Յառում, աշխարհը լուռ է։ Պատմությունը կրկնվում է», — Թվիթերում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button