Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Մոսկվայի հետ բանակցություններում Կիևը դեռ չի ստացել ցանկալի արդյունք, ուկրաինական իշխանությունները բանակցությունների երկրորդ փուլին անցնելու մասին որոշում կկայացնեն պատվիրակության վերադառնալուց և բանակցային գործընթացը վերլուծելուց հետո։ Ուկրաինայի ղեկավարի ուղերձի տեսագրությունը երեկ հրապարակվել է նրա գրասենյակի Telegram ալիքում։
Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ ռուսական կողմի հետ երեկվա բանակցություններին զուգահեռ ուկրաինական քաղաքներն ինտենսիվ հրթիռակոծվել են։ «Նման պարզ ձևով Ռուսաստանը փորձում է ճնշում գործադրել։ Ժամանակ մի կորցրեք, մենք նման մարտավարություն չենք ընդունում», – ասել է Զելենսկին:
Նա ևս մեկ անգամ կոչ է արել արևմտյան երկրներին և ընդհանրապես միջազգային հանրությանը կոշտ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։
Զելենսկին նաև նշել է, որ երեկ դիմել է Ուկրաինայի՝ Եվրամիությանը միանալու խնդրանքով։ «Մենք սրան սպասել ենք 30 տարի, և ես ստորագրել եմ հայտը։ Դիմումն արդեն հասցվել է Բրյուսել, և մենք սպասում ենք ստորագրմանը։ Եկել է ժամանակը», – ասել է Ուկրաինայի նախագահը։