Մոսկվան և Կիևը գերիներ են փոխանակել

Loading...

Ուկրաինան և Ռուսաստանը գերիների փոխանակում են կատարել առաջին անգամ այն բանից հետո, երբ Ռուսաստանը անցած շաբաթ լայնամասշտաբ ռազմական հարձակում գործեց Ուկրաինայի դեմ` ըստ ուկրաինացի զինվորականների:

«Ազատության» ուկրաինական ծառայությունը, վկայակոչելով պաշտոնական աղբյուրները, հայտնում է, որ փոխանակումը տեղի է ունեցել Ուկրաինայի հյուսիս-արևելյան Սումի շրջանում։ Ուկրաինան Ռուսաստանին է փոխանցել ռուս ռազմական ոստիկանության գերեվարված սպայի, ռուսական կողմն էլ վերադարձրել է հինգ ուկրաինացի զինվորների:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button