Զելենսկին Ռուսաստանն անվանել է «ահաբեկչական պետություն»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանն անվանել է «ահաբեկչական պետություն»։ Զելենսկիի մեղադրանքները հաջորդում են երեքշաբթի օրը Խարկովի կենտրոնական հրապարակում կառավարական շենքի հրթիռակոծմանը, որը Ուկրաինայի նախագահի խոսքով՝ «բաց, անթաքույց ահաբեկչություն» է:

Քաղաքային իշխանությունների տվյալներով՝ հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, այդ թվում` հնդիկ ուսանող։

Ռուսական կողմը չի մեկնաբանել հարվածը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարն այսօր հայտարարել է, որ ռուսական բանակը կշարունակի հատուկ ռազմական գործողությունը Ուկրաինայում մինչև իր առջև դրված նպատակներին հասնելը։ Սերգեյ Շոյգուի խոսքով` Մոսկվայի հիմնական խնդիրն «Արևմուտքի ռազմական սպառնալիքից Ռուսաստանը պաշտպանելն է»։

Պաշտոնական Կիևը պնդում է, որ Ռուսաստանը թիրախավորում է քաղաքներ, գյուղեր, որտեղ չկան ռազմական կառույցներ։ Ուկրաինայի իշխանությունների տվյալներով` ռուսական հարվածների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը մի քանի հարյուր է։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button