Ռուսաստանը պատրաստվում է բելառուսական զորք մտցնել Ուկրաինա, այսօր հայտարարել է այդ երկրի ռազմական հետախուզությունը։ Ըստ հաղորդագրության, Կրեմլը հատուկ ծրագրեր է կազմում, որպեսզի արդարացնի բելառուսական զորքի ներխուժումը։
Սոցիալական ցանցերում հրապարակված գրառման մեջ մասնավորապես, ասվում է, որ ըստ տվյալների, Ուկրաինայի հետ սահմանին այժմ տեղակայվել են մոտ 300 բելառուսական տանկեր։
Այս հաղորդագրությունից մոտ մեկ ժամ առաջ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել էր, թե «Բելառուսի բանակը կազմ ու պատրաստ է, և եթե վտանգ լինի, ինքը կարող է 2-3 օրում զորքը մոբիլիզացնել»։
«Ես որոշում եմ ընդունել փակել Լեհաստանի հետ սահմանը՝ ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ ՆԱՏՕ-ի զորքերի կողմից ներթափանցում Բելառուսի տարածք, և հատուկ ուշադրություն դարձնել, որ սադրանքներ չլինեն», – ասել էր Լուկաշենկոն։