Մոսկվայի և Կիևի պատվիրակությունների միջև բանակցությունների ֆոնին շարունակվում են ուկրաինական քաղաքների գնդակոծությունները։ Այս գիշեր ռուսական բանակը գրոհ է ձեռնարկել Խերսոն քաղաքի վրա։
Կիևը շրջափակման մեջ է։ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է բնակչությանը սննդով, դեղորայքով, խմելու ջրով և վառելիքով ապահովելու համակարգող կենտրոն ստեղծելու մասին։
Կիևի մատույցներում նկատվել է ռուսական ռազմական տեխնիկայի առնվազն 20 կիլոմետրանոց շարասյուն։