2021-ին ՀՀ ԶՈւ-ում հանցագործության դեպքերը 2020-ի համեմատ նվազել են

Loading...

2021-ին Հայաստանի Զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է հանցագործության 2 հազար 72 դեպք, Զինվորական դատախազությունում, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորությամբ անցկացված խորհրդակցության ժամանակ, զեկուցել է զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը՝ նշելով, որ ԶՈւ հանցագործությունները 2020-ի համեմատ նվազել են 944 դեպքով կամ 31.2 տոկոսով։

Նշելով, որ առանձնապես ծանր հանցագործությունները նվազել են 34.8 տոկոսով, ծանր հանցագործությունները՝ 74,39 տոկոսով՝ Հարությունյանը շեշտել է՝ այս բնույթի հանցագործությունների տեսակարար կշիռն ընդհանուր առմամբ շարունակել է բարձր մնալ՝ պայմանավորված 2021-ի առաջին եռամսյակում ռազմական դրության ռեժիմի պահպանմամբ, ինչպես նաև նախորդ տարի Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման համեմատաբար շատ դեպքերով։

Առանձնապես ծանր հանցագործություններից սպանության 10 դեպքը կատարվել է հակառակորդի կողմից, իսկ 4-ը` ԶՈւ-ում ներքին սպանություններ են, 40-ը` հակառակորդի կողմից կատարված սպանության փորձեր, 11-ը՝ ռազմական դրության ժամանակ պետի նկատմամբ, իսկ 10-ը՝ ռազմական դրության ժամանակ ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու դեպքեր են, 280-ը՝ ռազմական դրության ժամանակ զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, 11-ը՝ հակառակորդի կողմից պետության տարածքային ամբողջականությունը խախտելու և այլն, զեկուցել է զինվորական դատախազը։

Ըստ նրա, 2021-ի ընթացքում ծառայության հետ կապված մահացել է 42 զինծառայող /2020թ.՝ 46/, որից 19-ը՝ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով:

Կոռուպցիոն բնույթի հանցագործություններ

Անդրադառնալով ԶՈւ և այլ զորքերի զորամասերում 2021-ի արձանագրված կոռուպցիոն բնույթի հանցագործություններին զինվորական դատախազը տեղեկացրել է, որ դեպքերից 192-ով հարուցվել են քրեական գործեր, որոնցից 12-ով վարույթը կարճվել է ոչ արդարացնող հիմքերով, 6 քրեական գործ՝ 14 անձանց վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ մի մասով ընթանում է նախաքննություն։

Պատերազմի հանգամանքներին առնչվող գործեր

Խորհրդակցության ընթացքում առանձին անդրադարձ է կատարվել նաև 2020-ին Մարմնավաճառներ դեմ Թուրքիայի աջակցությամբ Արդբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հանգամանքներին առնչվող գործերի քննություններին: ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ թեև նախընթաց շրջանում եղել են Զինված ուժերի մարտունակության դեմ ներքին հանցագործությունների առանձին գործերով առանձին անձանց քրեական հետապնդման ենթարկելու դեպքեր, սակայն ընդհանուր արդյունքները չեն կարող բավարար համարվել:

Նա հանձնարարել է առաջնորդվել ոչ այնքան յուրաքանչյուր դրվագում յուրաքանչյուր զինծառայողի գործողություններին գնահատական տալու մոտեցմամբ, այլ դատախազական ցուցումներով, հանձնարարություններով քննությունն ուղղորդել մարտական գործողությունների ղեկավարման, կառավարման, պաշտպանության կազմակերպման խնդիրների, այդ մակարդակում կատարված հանցավոր արարքների և դրանց հետևանքների բացահայտմանը:

Ըստ դատախազի, առաջին հերթին դա անհրաժեշտ է հետագայում այդպիսիք թույլ տալու հնարավորությունը բացառելու համար։

Գերեվարումներին առնչվող քրեական գործեր

Անդրադառնալով 2020-ի պատերազմից հետո Ադրբեջանի զինծառայողների կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու արդյունքում շփման գծում տեղի ունեցած բախումների, դրանց հետևանքով ՀՀ ԶՈւ զինծառայողների գերեվարումներին առնչվող քրեական գործերին՝ Արթուր Դավթյանը նշել է, որ կոնկրետ մարտական իրավիճակում գերեվարված և քրեական հետապնդման ենթարկվող ցանկացած զինծառայողի քեական պատասխանատվության ենթարկելու հարցը պետք է լուծվի բացառապես տվյալ մարտական առաջադրանքի կատարմանն առնչություն ունեցող բոլոր զինծառայողների, այդ թվում նաև հրամանատարական կազմի գործողություններին քրեաիրավական գնահատականներ տալու արդյունքում՝ ելնելով արդարության և արդարադատության շահերից:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button