Կաննի կինոփառատոնը հայտարարել է ռուսաստանյան պատվիրակությունների մասնակցությունն արգելափակելու մտադրության մասին

Կաննի կինոփառատոնը հայտարարել է, թե կարգելափակի ռուսաստանյան պատվիրակությունների մասնակցությունն այս տարվա միջոցառումներին, քանի դեռ ուկրաինական հակամարտությունը չի ավարտվել։ Ընդ որում, հեղինակավոր փառատոնի կազմկոմիտեն հատուկ նախապայման է դրել՝ արգելանքը կհանվի, եթե ճգնաժամը հանգուցալուծվի «Ուկրաինայի ժողովրդի համար ընդունելի կերպով»։

Արևմտյան մի շարք արվեստագետներ ու երաժիշտներ չեղարկել են իրենց համերգները Ռուսաստանում՝ պահանջելով դադարեցնել ռուսական հարձակումն Ուկրաինայի դեմ։

Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախումբն էլ պաշտոնանկ է արել գլխավոր դիրիժոր, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մտերիմ հարաբերություններով հայտնի Վալերի Գերգիևին։ Պաշտոնական պարզաբանման մեջ նշվել է, որ երաժիշտը հրաժարվել է միանշանակ և անվերապահ դատապարտել Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button