ՄԱԿ-ը 1,7 միլիարդ դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային:
«Սա ամենամութ ժամն է Ուկրաինայի ժողովրդի համար», – հայտարարել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերով հանձնակատար Մարտին Գրիֆիթսը՝ կոչ անելով պաշտպանել հասարակ ուկրաինացիների կյանքն ու արժանապատվությունը։
ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան 660 հազար փախստական է լքել Ուկրաինան՝ Ռուսաստանի չհրահրված հարձակումից ի վեր, մոտ մեկ միլիոն էլ համարվում է ներքին տեղահանված։