“Сбербанк”-ը դուրս է գալիս եվրոպական շուկայից

Loading...

“Сбербанк”-ը հայտարարում է եվրոպական շուկայից դուրս գալու մասին։

«Ներկա իրադրության մեջ “Сбербанк”-ը որոշել է դուրս գալ եվրոպական շուկայից: Խմբի դուստր բանկերը բախվել են միջոցների աննորմալ արտահոսքի, աշխատակիցների և մասնաճյուղերի անվտանգությանը սպառնալիքի», — հայտարարում է բանկը:

Հայտարարությունում նշվում է, որ Ռուսաստանի Կենտրոնական բանկի հրամանի պատճառով “Сбербанк”-ը չի կարողանա լիկվիդայնություն մատակարարել եվրոպական դուստր բանկերին։

«Միևնույն ժամանակ, “Сбербанк”-ի դուստր բանկերն ունեն կապիտալի և ակտիվների բարձր մակարդակ, հաճախորդների ավանդներն ապահովագրված են տեղական օրենսդրության համաձայն: Բանկի ակտիվները բավարար են բոլոր ավանդատուներին վճարումներ կատարելու համար», — ասված է հայտարարությունում:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button