Ալիևն ու Մակրոնը քննարկել են ուկրաինական ճգնաժամը

Loading...

Հեռախոսազրույց են ունեցել Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահները։ «Զրույցի ընթացքում նախագահները քննարկել են ճգնաժամային իրավիճակը Ուկրաինայում և Ուկրաինային մարդասիրական օգնության տրամադրումը», — հաղորդում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի մամլո ծառայությունը։

Աղբյուրի համաձայն՝ Իլհամ Ալիևն ու Էմանյուել Մակրոնը մտքեր են փոխանակել նաև էներգետիկ հարցերի շուրջ։ Ադրբեջանի նախագահականը նշում է, որ հեռախոսազրույցը կայացել է Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ։

Նույն օրը Ելիսեյան պալատի ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հայկական կողմի փոխանցմամբ՝ Մակրոնն ու Փաշինյանն անդրադարձել են Հայ-ֆրանսիական համագործակցության համաժողովի անցկացմանն ու առաջիկայում կայանալիք իրենց հանդիպմանն առնչվող օրակարգային հարցերի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության ու կայունության ամրապնդմանը, մտքեր են փոխանակել միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացների շուրջ:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button