Ամերիկյան սանկցիաներ Կրեմլի պաշտպանական ոլորտի 22 ընկերությունների նկատմամբ

Loading...

Միացյալ Նահանգների իշխանություններն արգելափակող պատժամիջոցներ են սահմանում Ռուսաստանի պաշտպանական ոլորտի 22 խոշոր ընկերությունների նկատմամբ:

«Այդ լայնածավալ սանկցիաների հետևանքով սպառազինություններ արտադրող ռուսական ընկերությունները զգալի կորուստներ են կրելու, ընդհանուր հաշվով ցուցակում կհայտնվեն 22 կառույցներ, որոնք կապված են ռազմարդյունաբերական համալիրի հետ»,- ասվում է Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի տարածած հաղորդագրությունում:

Ըստ հաղորդագրության, ցուցակում ընկերություններ են, որոնք ռուսական բանակի համար արտադրում են մարտական օդանավեր, զրահատեխնիկա, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ և անօչաչու թռչող սարքեր:

Պետական դեպարտամենտը նշում է, որ Միացյալ Նահանգների նպատակն է «առաջիկա տարիների ընթացքում թուլացնել Ռուսաստանի պաշտպանական ոլորտը և ռազմական հզորությունը, ինչպես նաև սահմանափակող միջոցներ ընդունել Ռուսաստանի պետական գանձարանի համար եկամուտ ապահովող առավել կարևոր աղբյուրների դեմ»:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button