Էնթոնի Բլինքենը մեկնում է Եվրոպա

Loading...

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը փետրվարի 3-ից 8-ը մեկնում է Եվրոպա: Առաջին կանգառը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելն է, որտեղ պետքարտուղարը կմասնակցի «Մեծ յոթնյակի» արտաքին գերատեսչությունների ղեկավարների համաժողովին:

Ապա Բլինքենը կմեկնի Լեհաստան, Մոլդովա, Լատվիա, Լիտվա է Էստոնիա:

«Այս ուղևորությունները ՆԱՏՕ-ում մեր դաշնակիցների և եվրոպական գործընկերների հետ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի վարած պատերազմի շուրջ քննարկումների և համակարգումների շարունակությունն է»,- ասվում է պետական դեպարտամենտի մամլո հաղորդագրությունում:

Պետական դեպարտամենտը նշում է, որ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը «նախապես ծրագրված էր, չհիմնավորված և չպատճառաբանված»:

Բլինքենը Եվրոպայում կքննարկի Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմանը դաշնակից և գործընկեր պետությունների կողմից համակարգված տնտեսական պատժամիջոցներով արձագանքելու հարցը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button