Խերսոնը ռուսական ուժերի լիակատար վերահսկողության տակ է․ ՌԴ ՊՆ

Loading...

Ուկրաինայի Խերսոն քաղաքը ռուսական ուժերը վերցրել են լիակատար վերահսկողության տակ։ Այդ մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

«Ռուսական զինված ուժերի ստորաբաժանումները լիովին վերահսկողության տակ են վերցրել Խերսոնի շրջկենտրոնը: Քաղաքացիական ենթակառուցվածքները, բնակչության կենսապահովման օբյեկտները և քաղաքային տրանսպորտը գործում են ամենօրյա ռեժիմով: Քաղաքում պարենամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս չկա», — ասել է Կոնաշենկովը:

Ուկրաինական կողմն այսօր առավոտյան հաղորդել է, որ նախօրեին ռուսական ուժերը մուտք են գործել Խերսոն, գրավել են գետային նավահանգիստը և երկաթուղային կայարանը, գիշերը հանգիստ է անցել, լսվել են հատուկենտ կրակոցներ։

Գեներալ Կոնաշենկովն այսօր հայտարարել է նաև, որ ռուսական ուժերն Ուկրաինայում արդեն շարքից հանել են ռազմական ենթակառուցվածքի շուրջ 1500 օբյեկտ, այդ թվում շուրջ չորս տասնյակ զենիթահրթիռային համակարգեր, ոչնչացվել են մոտ վեց տասնյակ ռազմական օդանավեր, ընդհանուր թվով հազարից ավելի միավոր զրահատեխնիկա, հրանոթներ, ավտոմոբիլային հատուկ տեխնիկա, մոտ հինգ տասնյակ անօդաչու թռչող սարքեր։

Սեփական կորուստների վերաբերյալ կոնկրետ թվեր ռուսական կողմը չի հաղորդում։ Ուկրաինական կողմի տվյալներով՝ պատերազմում զոհված ռուս զինվորականների թիվն արդեն անցնում է 6 հազարը, խոցվել է մեծ քանակությամբ զինտեխնիկա։ Մոսկվան այդ տվյալները չի հաստատում՝ միաժամանակ պնդելով, որ իր կորուստները «բազմակի քիչ են, քան ոչնչացված ազգայնականները և ուկրաինական զինված ուժերի զինծառայողների կորուստները»։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button