Նավալնին ռուսաստանցիներին պատերազմի դեմ ցույցերի կոչ է անում

Loading...

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին բանտից ռուսաստանցիներին կոչ է արել ընդդեմ պատերազմի փողոց դուրս գալ։

«Ասում են՝ չի կարող հանրահավաքի կոչ անել նա, ով չի մասնակցի դրան և ում ձերբակալվելու վտանգ չի սպառնում։ Ես արդեն բանտում եմ, ուստի կարծում եմ, որ կարող եմ: Չի կարելի սպասել անգամ մեկ օր։ Ուր էլ լինեք՝ Ռուսաստանում, Բելառուսում կամ մոլորակի մյուս կողմում», — հայտարարել է Նավալնին։

Ընդդիմադիր առաջնորդը կոչ է արել պատերազմի դեմ ակցիաներ կազմակերպել տարբեր քաղաքների գլխավոր հրապարակներում՝ ամեն օր ժամը 14-ին և 19-ին:

«Եթե կարող եք երթ անցկացնել՝ արեք հանգստյան օրերին։ Այո, առաջին օրը հնարավոր է քիչ մարդ լինի, իսկ երկրորդ օրը՝ ավելի քիչ։ Բայց մենք պետք է ատամները սեղմելով, վախը հաղթահարելով դուրս գանք և պահանջենք դադարեցնել պատերազմը։ Յուրաքանչյուր ձերբակալվածի պետք է փոխարինելու գան երկուսը։ Եթե հանուն պատերազմի դադարեցման մենք պետք է լցվենք բանտեր և ոստիկանական մեքենաներ, ուրեմն կլցվենք», — հայտարարել է Նավալնին։

Ռուսաստանյան աղբյուրների համաձայն` փետրվարի 24-ից երկրում պատերազմի դեմ ցույցերի շուրջ 7 հազար մասնակից է ձերբակալվել։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button