Փետրվարի 24-ից Ուկրաինայում առնվազն 136 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ 13 երեխա․ ՄԱԿ

Loading...

Այս գիշեր ռուսական ավիացիան հարվածներ է հասցրել ուկրաինական Ժիտոմիր քաղաքի բնակելի թաղամասին։ Երկու մարդ մահացել է, տասը տուն է ավերվել։

Երեկ Կիևի հեռուստաաշտարակին հասցված հարվածի հետևանքով զոհվել է հինգ մարդ, ևս հինգը վիրավորվել է, հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Ուկրաինայի մայրաքաղաքում հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվել է։

Պատերազմի առաջին օրից՝ փետրվարի 24-ից Ուկրաինայում առնվազն 136 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ 13 երեխա, 400-ը վիրավորվել են, մեծ մասը՝ օդային հարվածների հետևանքով, Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի խոսնակ Էլիզաբեթ Թրոսելը։

Ամբողջ Ուկրաինայից մարդիկ փախչում են Լվով՝ տարեցներ, կանայք, երեխաներ, նրանց հետ՝ բազմաթիվ օտարերկրյա ուսանողներ և Ուկրաինայում աշխատողներ։Բոլորը սպասում են գնացքով երկիրը լքելու հնարավորությանը։ Սակայն Ուկրաինան լքելը գնալով ավելի դժվար է դառնում:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button