Այսօր նախատեսված է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը

Այսօր նախատեսված է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունների երկրորդ փուլը, առաջին հանդիպումը կայացել է փետրվարի 28-ին Բելառուսում։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է դադարեցնի ուկրաինական քաղաքների ռմբակոծումը նախքան հրադադարի շուրջ բանակցությունների մեկնարկը։ Այդ հայտարարությունը նա արել է CNN-ին և Reuters-ին տված հարցազրույցում, որը տեղի է ունեցել Կիևի բունկերում, որտեղից Զելենսկին ղեկավարում է երկրի զինված ուժերը։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ բանակցություններում զգալի առաջընթաց չի լինի, քանի դեռ ռուսական ռազմական ուժերը հարվածներ են հասցնում ուկրաինական քաղաքներին․ – «Անհրաժեշտ է գոնե դադարեցնել մարդկանց ռմբակոծումը, պարզապես դադարեցնել ռմբակոծությունները, այնուհետև նստել բանակցությունների սեղանի շուրջ»։

Զելենսկին նաև կոչ է արել ՆԱՏՕ-ին ուկրաինական տարածքի վրա ոչ թռիչքային գոտի սահմանել՝ ռուսական օդուժի գործողությունները կասեցնելու համար։ Նրա խոսքով՝ դա կլինի կանխարգելիչ միջոց, որը չի ենթադրում ՆԱՏՕ-ի ներքաշում հակամարտության մեջ։

Հարցազրույցի ժամանակ հայտնի է դարձել ռուսական զորքերի կողմից Կիևի հեռուստաաշտարակի վրա երկու հրթիռային հարձակումների մասին։ Քաղաքի իշխանությունների տվյալներով՝ զոհվել է առնվազն հինգ մարդ:

Մարտի 1-ի երեկոյան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել է անվտանգության և մարդասիրական օգնության հարցերը։ Բայդենը նշել է, որ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներն արդեն կործանարար ազդեցություն են ունենում։

Պատերազմի յոթերորդ օրը Կիևը դիմավորում է վատթարագույնին պատրաստության վիճակում. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայի մայրաքաղաքի օբյեկտներին «ճշգրիտ հարվածներ» հասցնելու պլանների մասին:

Կիևի հյուսիսային մատույցներում ռուսական զրահատեխնիկայի մեծ կենտրոնացման մասին հաղորդագրություններ են ստացվել, և ռուսական հրամանատարությունը հայտնել է, որ քաղաքացիական անձինք կարող են լքել քաղաքը՝ հաղորդումներ, որոնք, ըստ դիտորդների, վկայում են հարձակման նախապատրաստության մասին:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button