Նոբելյան մրցանակի 163 դափնեկիրներ բաց նամակ են հրապարակել`կոչ անելով Ռուսաստանին դադարեցնել ագրեսիան Ուկրաինայի նկատմամբ:
Մեկ շաբաթ առաջ սկսված ռազմական գործողությունները համեմատելով նացիստական Գերմանիայի քաղաքականության հետ` նամակի հեղինակները պնդում են, թե «այս հակամարտության ողջ պատասխանատվությունն ընկնում է Ռուսաստանի իշխանության վրա` նախագահ Պուտինի գլխավորությամբ»:
«Մենք չենք հավատում, որ ռուս ժողովուրդն ինչ-որ դեր ունի այս հարձակման մեջ», – գրել են նրանք:
Նամակը ստորագրողների շարքում միայն մեկ ռուսաստանցի կա` ֆիզիկոս Անդրեյ Գեյմը, ով ապրում է արտասահմանում: