Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել Իրանին արագ քայլեր ձեռնարկել և համաձայնության գալ միջուկային գործարքը վերականգնելու հարցում:
«Մենք ցանկանում ենք, որ Վիեննայում համաձայնություն ձեռք բերվի», – հայտարարել է Գերմանիայի առաջնորդը՝ հավելելով․ – «Հիմա որոշում կայացնելու ժամանակն է, այլևս չպետք է և չի կարող հետաձգվել»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի հետ միջուկային գործարքը միակողմանի խզելուց և նոր պատժամիջոցներ սահմանելուց հետո Թեհրանն ու 2015 թվականի համաձայնագիրը ստորագրած գերտերությունները փորձում են վերակենդանացնել պայմանավորվածությունները։
Արևմուտքը հույս ունի փաստաթղթի շնորհիվ հասնել Իրանի միջուկային նկրտումների զգալի կրճատման։ Անցած տարվանից Ավստրիայի մայրաքաղաքում բանակցությունների մի քանի փուլ է տեղի ունեցել նոր համաձայնությունների հարցով, առայժմ, սակայն, ապարդյուն։