ԱԱԾ-ը հայտնում է 105 օտարերկրացու կաշառքով բժշկական դիպլոմ տալու դեպքերի բացահայտման մասին

Loading...

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդում է կրթության ոլորտում կոռուպցիոն բնույթի չարաշահումների դեպքեր բացահայտելու մասին։ Ենթադրյալ չարաշահումները, ըստ ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության, տեղ են գտել Երևանի Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանում։

Հաղորդագրության համաձայն՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ առևտրային կազմակերպություն հանդիսացող՝ Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի ծառայողները օտարերկրյա քաղաքացիներին բարձրագույն ուսումնական հաստատության ավարտական դիպլոմներ տրամադրելու համար 2020-2021 թվականների ընթացքում անձամբ կամ միջնորդների միջոցով նրանցից յուրաքանչյուրից ապօրինաբար ստացել են շուրջ 1 միլիոն 450 հազար դրամին համարժեք 3 հազար դոլար կաշառք։ Այնուհետև, շարունակում է ԱԱԾ-ը, այդ ծառայողները սահմանված կարգի խախտմամբ կազմակերպել են մի շարք ուսանողների տեղափոխությունը օտարերկրյա բուհերի ավարտական կուրսերից Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի ավարտական կուրս, ապա կեղծել և կաշառք տված Հնդկաստանի 104 քաղաքացիների ու Բանգլադեշի մեկ քաղաքացու իրացրել են իրավունք վերապահող ակնհայտ կեղծ պաշտոնական փաստաթղթեր՝ տվյալ համալսարանում բարձրագույն կրթություն ստանալու փաստը հավաստող դիպլոմներ:

Առևտրային կաշառք տալու, ստանալու, ինչպես նաև իրացնելու նպատակով պաշտոնական փաստաթղթեր կեղծելու և իրացնելու առերևույթ դեպքերի առթիվ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button