Գլխավոր դատախազը ԵՄ պատվիրակության ղեկավարին ներկայացրել է ծանր վիրավորանքի քրեականացման անհրաժեշտությունը

Loading...

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Հայաստանում Եվրոպական միության պատվիրության ղեկավար Անդրեա Վիկտորինիին ներկայացրել է Հայաստանում ծանր վիրավորանքի քրեականացման անհրաժեշտության հիմնավորումները, նոր իրավակարգավորմամբ հետապնդվող՝ հանրային խոսույթում ատելության խոսքի ծավալն ու ազդեցությունը նվազեցնելու կամ չեզոքացնելու նպատակները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են դատաիրավական ոլորտի բարեփոխումներին, էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրմանն ուղղված ԵՄ աջակցության ծրագրերը և այլն, հայտնում է Գլխավոր դատախազությունը:

Միայն իշխանական պատգամավորների ձայներով ընդունված ծանր վիրավորանքը քրեականացնելու օրենքը բազմաթիվ քննարկումների առիթ էր դարձել. հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն էր նաև իր մտահոգությունը ներկայացրել Հայաստանում խոսքի ազատ արտահայտման սահմանափակման մասին` կոչ անելով չեղարկել ծանր վիրավորանքը քրեականացնելու օրենքը:

Անդրեա Վիկտորինիի հետ հանդիպմանն Արթուր Դավթյանն ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը շարունակում է մնալ իրենց առաջնահերթություններից:

Տիկին Վիկտորինին արժևորել է այն հանգամանքը, որ «Հայաստանը շարունակում է կենսագործել օրենքի գերակայության, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտների ուժեղացմանն ուղղված բարեփոխումների փաթեթը՝ փոխանցելով ԵՄ-ի պատրաստակամությունը աջակցելու այդ գործընթացին»: Նա ընդգծել է, որ բարեփոխումների ծրագրով դատախազության բաղադրիչը իրականացվում է հաջողությամբ, նշում են դատախազությունից:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button