Խորհրդարանը քննարկում է Հայաստանի նախագահի՝ երկրորդ փուլով ընտրության հարցը

Loading...

Ազգային ժողովը քննարկում է Հայաստանի նախագահի՝ երկրորդ փուլով ընտրության հարցը։ Միակ թեկնածուն Վահագն Խաչատրյանն է, ում առաջադրել է իշխող «Քաղաքացիական պայմանգիր» խմբակցությունը։

Երեկ, առաջին փուլում, 69 պատգամավոր է մասնակցել նախագահի ընտրությանը, 69-ն էլ կողմ են քվեարկել, բայց դա բավարար չէր․ ընտրության համար առվազն 81 կողմ ձայն էր հարկավոր։ Նախագահի ընտրության երկրորդ ու երրորդ փուլերում իշխանական խմբակցությունը անհրաժեշտ ձայները միայնակ էլ կարող է ապահովել։

Արմեն Սարգսյանը, պատճառաբանելով իր սահմանափակ լիազորությունները, Հայաստանի նախագահի պաշտոնից անսպասելի հրաժարական տվեց հունվարի 30-ին, դիմումից յոթ օր անց նրա լիազորությունները նախագահի պաշտոնում դադարեցին։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախագահի պաշտոնում առաջադրեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանին։ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները թեկնածու չառաջադրեցին՝ հայտարարելով, որ «որևէ կերպ չեն մասնակցելու» Հանրապետության նախագահի ընտրությանը։

Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե նախագահը պետք է ներդաշնակ աշխատի կառավարության և ԱԺ մեծամասնության հետ՝ նշելով՝ իշխանության թևերը ոչ թե մեկը մյուսին պետք է հակադրվեն, այլ՝ լրացնեն։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button