Հայաստանը սկսում է երկաթուղու վերականգնվող հատվածի դաշտային աշխատանքները

Loading...

«Մենք թևակոխում ենք Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայաստանյան հատվածի, մասնավորապես, Մեղրիի տարածաշրջանում, դաշտային աշխատանքներին», — այսօր կառավարության նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ զուգահեռ դե յուրե կամրագրեն այն պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել 2021 թվականի Սոչիի և Բրյուսելի եռակողմ հանդիպումների ընթացքում։

«Բայց մինչ այդ աշխատանքը չի կանգնում, այսինքն՝ մենք զուգահեռ աշխատում ենք, որպեսզի նաև ժամանակը ռացիոնալ օգտագործենք», — ասաց Փաշինյանը։

Կառավարության նախորդ նիստին Փաշինյանը ուշագրավ հայտարարություն արեց՝ տեղեկացնելով, թե Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերագործարկման վերաբերյալ առաջիկայում սպասվում է փաստաթղթի ստորագրում՝ առանց մանրամասներ հրապարակելու։

Վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը, ով երկաթուղու վերականգնման ծրագրի աշխատանքային խմբի ղեկավարն է, այսօր նշեց, որ մասնագիտական խումբը վաղն առավոտյան կմեկնի Մեղրի, և որ 9 հոգուց բաղկացած խումբը ղեկավարում է Ճարտարապետության և շինարարության համալսարանի ռեկտորը։

«Երկուշաբթի օրը երկու հոգի կմիանան «Ռուսական երկաթուղիներից» և երկու- երեք շաբաթվա ընթացքում՝ և՛ գեոդեզիական, և՛ երկրաբանական ուսումնասիրություններ կարվեն, պաստառի վիճակը կուսումնասիրվի, բետոնային բոլոր կառույցները կուսումնասիրվեն, կսքանավորեն, բոլոր կառույցները, որոնք հետագայում խանգարելու են էդ շինարարությանը և վերաբնակեցման խնդիր կարող է առաջանալ, կգույքագրվեն, և էդ համալիր հետազոտության արդյունքները կդրվեն առաջադրանքի և նախագծի հիմքում», — ասաց Թումանյանը։

Կառավարությունն այդ աշխատանքների համար այսօր գումար հատկացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։

Վերջում Նիկոլ Փաշինյանը հավելեց՝ այս ամենը դիտարկում են «Հայկական խաչմերուկի» շրջանակներում։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button