Մխիթարյանը դադարեցնում է ելույթները ազգային հավաքականում

Loading...

Հենրիխ Մխիթարյանն ավարտում է իր կարիերան Հայաստանի ազգային հավաքականի կազմում:

«Այս եզրահանգմանն եմ եկել նոյեմբերին Գերմանիայի դեմ կայացած իմ վերջին խաղից հետո։ Կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է և, որ տվել եմ իմ հավաքականին ամենը՝ ինչ կարող էի», — գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:

Մխիթարյանը, որ հանդես է գալիս իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբում, հավելել է, որ առաջիկա տարիներին ամբողջությամբ կենտրոնացած կլինի ակումբային մրցելույթների վրա:

Նոյեմբերին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վերջին՝ 10-րդ խաղում 1:4 հաշվով պարտություն էր կրել Գերմանիայի ընտրանուց և մրցաշարն ավարտել J խմբի 4-րդ հորիզոնականում:

Նա Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, իսկ 2015 թվականից՝ ավագը։

Ութ անգամ (յոթ անգամ անընդմեջ) դարձել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։ Համարվում է Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն՝ 88 խաղում խփած 30 գնդակով։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button