Ռոբերտ Ղուկասյանը նշանակվեց Սյունիքի մարզպետ

Loading...

Մելիքսեթ Պողոսյանն այսօր, կառավարության որոշմամբ, ազատվեց Սյունիքի մարզպետի պաշտոնից, այդ պաշտոնում նշանակվեց Ռոբերտ Ղուկասյանը։

Մելիքսեթ Պողոսյանը Սյունիքի մարզպետն էր 2020-ի դեկտեմբերից։ Նա այդ պաշտոնում փոխարինում էր Հունան Պողոսյանին։

Ղուկասյանը վարչապետի խորհրդականն էր 2019-ի օգոստոսից,այսօր նա ազատվեց այդ պաշտոնից։

Ռոբերտ Ղուկասյանը նախ շնոհակալություն հայտնեց Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարումն, ապա նաև Սյունքի մարզպետի պաշտոնն իրեն վստահելու համար։ «Արդեն մեկ տարուց ավելի է ինչ աշխատանքային խումբը գործում և աշխատում է Սյունիքի մարզում, բազմաթիվ խնդիրներ են այնտեղ այս պահի դրությամբ լուծված և դեռ շատ անելիքներ ունենք», — ասաց Ղուկասյանը՝ վստահեցնելով՝ կանի առավելագույնը, որպեսի արդարացնի բոլորի սպասելիքները։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ողջունելով Ռոբերտ Ղուկասյանի նշանակումը, հիշեցրեց․ -« Ղուկասյանը Կալավան գյուղում աշպտող հասարակ փոքր գործարար էր, որը դարձավ վարչապետի խորհրդական, այնուհետև իրեն շատ լավ դրսևորեց Սյունիք հարցերի հանձնաժողովում և հիմա հաջորդ առաջընթացն է։ Սրանով, ըստ էության, լուրջ քաղաքական ընդգծում ենք անում, որ մարդիկ իրենց աշխատանքով են առաջ գնում, ոչ թե կապերով»։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button