«Էխո Մոսկվի»-ի տնօրենների խորհուրդը որոշել է լուծարել ռադիոկայանը, հայտարարել է գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը։
«Էխո Մոսկվի»-ի տնօրենների խորհրդի ձայների մեծամասնությամբ որոշում է կայացվել լուծարել ռադիոալիքը և «Էխո Մոսկվի» կայքը», – հայտնել է նա իր Telegram ալիքում։
Բացի այդ, «Ռոսկոմնադզոր»-ը Google-ից պահանջել է հեռացնել «Էխո Մոսկվի» հավելվածը, հավելել է Վենեդիկտովը։
Մարտի 1-ին Ռուսաստանի գլխավոր դատախազությունը «Ռոսկոմնադզոր»-ից պահանջել էր արգելափակել «Դոժդ» ինտերնետային հեռուստաընկերության և «Էխո Մոսկվի» ռադիոկայանի կայքերը, եթերը՝ պնդելով, որ նրանք սխալ տեղեկություններ են հաղորդում Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի բանակի գործողությունների մասին։ Դատախազության կարծիքով՝ նրանց հաղորդումները ծայրահեղական բնույթ ունեն։