Роскомнадзор-ը սկսել է արգելափակել անկախ լրատվամիջոցների կայքէջերի աշխատանքը

Loading...

Ռուսաստանի իշխանությունները սկսել են արգելափակել «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության կայքէջը:

Որոշումն ընդունել է Роскомнадзор-ը՝  Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային գործակալությունը:

«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության հիմնական կայքէջից զատ արգելափակվել են նաև դրա մի շարք այլ շրջանային կայքեր: 

Սահմանափակվել է BBC ռադիոկայանի ռուսական ծառայության կայքի, Deutsche Welle-ի,  ինչպես նաև «Медуза» կայքերի մատչելիությունը:

Ըստ ռուսական իշխանության, այդ լրատվական աղբյուրների հաղորդագրությունները պարունակում են զանգվածային անկարգություններին, ապօրինի հանրային ակցիաներին  և ծայրահեղական այլ միջոցառումներին մասնակցելու ուղերձներ:

Ռուսաստանում սահմանափակումներ և խոչընդոտներ են նկատվում նաև են Facebook և Twitter սոցիալական ցանցերի աշխատանքում:

Ռուսաստանի իշխանությունները կտրականապես արգելում են Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը մամուլում որակել որպես «պատերազմ» և պնդում են, թե անհրաժեշտ է կիրառել «հատուկ գործողություն» եզրույթը: 

 

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button