ԱՄՆ-ի Գերագույն դատարանը վերահաստատել է ահաբեկչության մեջ մեղադրվող Ցարնաևի մահապատիժը

Loading...

Ամերիկայի Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը վերահաստատել է Բոստոնի մարաթոնի օրն ահաբեկչական գործողություն իրականացրած Ջոխար Ցարնաևի մահապատիժը: Դատավորները 6 կողմ, 3 դեմ քվեներով են ընդունել որոշումը:

Այդ որոշմամբ Գերագույն դատարանը փաստորեն ընդունել է նախագահ Ջո Բայդենի վարչակարգի փաստարկն այն մասին, որ դաշնային վերաքննիչ դատարանը սխալ է արել, մերժելով Ցառնաևի մահապատիժը։

Ցառնաևը ծագումով չեչեն է, ծնվել է Ղրղըզստանում: Ջոհարը և նրա ավագ եղբայրը՝ Տամերլան Ցարնաևը 2013 թվականին Բոստոնում ավանդական մարաթոնի օրը երկու ինքնաշեն ռումբ են պայթեցրել:

Զոհվել է երեք մարդ, վիրավորվել են հարյուրավոր մարդիկ: Տամերլան Ցարնաևը սպանվել է ոստիկանների հետ բախման ընթացքում:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button