Դավթյանը սահմանային միջադեպերի մասին տեղեկատվական փաթեթ է փոխանցել ՌԴ գլխավոր զինդատախազին

Loading...

Հայաստանում և Արցախում տեղակայված ՌԴ զինված ուժերը ՀՀ Զինված ուժերի և Մարմնավաճառներ պաշտպանության բանակի հետ միասին անվտանգության երաշխիքներ են ստեղծում հայ ազգաբնակչության համար, ապահովում բնականոն կենսագործունեությունը հատկապես շփման գծին մերձ բնակավայրերում, ասել է Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն՝ ընդունելով Ռուսաստանի գլխավոր դատախազի տեղակալ, գլխավոր զինվորական դատախազ Վալերի Պետրովին։

Ըստ Հայաստանի գլխավոր դատախազության, կողմերը կարևորել են Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի և Սյունիքում սահմանապահ ծառայություն իրականացնող ՌԴ Զինված ուժերի ստորաբաժանումների դերը տարածաշրջանային կայունության, լարվածության թուլացման հարցում:

ՌԴ գլխավոր դատախազության պատվիրակությունը Հայաստանում է տարածաշրջանային այցով։ Պատվիրակության կազմում է նաև ՌԴ հարավային ռազմական շրջանի զինվորական դատախազ Վլադիսլավ Պրիխոդկոն, որի ենթակայությամբ են գործում ռուսական խաղաղապահ ուժերի շրջանակում Արցախում տեղակայված Ռուսաստանի դատախազության ներկայացուցիչները:

Հազարավոր ռուս խաղաղապահներ Ղարաբաղում են նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն, որտեղ նշվում է, որ զորակազմը տեղակայվելու է 5 տարի ժամկետով, որը ևս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջի, որ առաքելությունը դուրս բերվի Ղարաբաղից: Բաքուն բազմիցս հայտարարել է, թե Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, իսկ ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվել են ժամանակավոր։

«Ադրբեջանը շարունակում է չկատարել գերիներին վերադարձնելու հումանիտար պարտավորությունները»

Դավթյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանը շարունակում է չկատարել 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից բխող՝ հայ ռազմագերիների և պահվող այլ անձանց Հայաստանին անվերապահորեն վերադարձնելու հումանիտար պարտավորությունները, ավելին, ըստ Հայաստանի գլխավոր դատախազի, շարունակվում են նրանց նկատմամբ անհիմն և ապօրինի քրեական հետապնդումները և դատական գործընթացները:

Գերիների վերջին խումբը (8 հոգի) Երևան է վերադարձել փետրվարի սկզբին: Մինչ օրս Ադրբեջանը Հայաստանին է հանձնել գերեվարված ընդհանուր թվով 149 զինծառայողների և քաղաքացիական անձանց։ Մինչև 8 գերիներին վերադարձնելը Ադրբեջանը հաղորդում էր, որ իր հսկողության տակ 46 գերի կա, որոնցից 3-ը քաղաքացիական անձինք են։ Հայ իրավապաշտպանների տվյալներով, սակայն, Բաքվում պահվող հայ գերիների թիվն ավելի մեծ է։

Խոսելով սահմանային իրավիճակից՝ Հայաստանի գլխավոր դատախազն ասել է՝ արձանագրվել են հրադադարի ռեժիմն Ադրբեջանի ԶՈւ կողմից խախտելու բազմաթիվ դեպքեր, որոնք զինծառայողների և քաղաքացիական բնակչության շրջանում հանգեցրել են զոհերի, բազմաթիվ գույքերի վնասման։

Դավթյանն այդ միջադեպերի մասին տեղեկատվության փաթեթը փոխանցել է ռուսական կողմին՝ հույս հայտնելով, որ դրանք կքննարկվեն ադրբեջանական կողմի հետ հետագա հաղորդակցության ընթացքում:

Կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը երկուստեք բարձրացված հարցերի շուրջ:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button