Լոնդոնը կոչ է անում պատժամիջոցները տարածել նաև Ռուսաստանի նավթի և գազի արդյունաբերության վրա

Loading...

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը Եվրոպային կոչ է անում պատժամիջոցների փաթեթում ներառել նաև Ռուսաստանի նավթի և գազի արդյունաբերությունը: Նա այդ մասին ասել է Բրյուսելից Sky News հեռուստակայանի թղթակցին տված հարցազրույցում:

Բրյուսելում այսօր գումարվել է «Մեծ յոթնյակի» երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների արտահերթ ժողովը, որի օրակարգում Ուկրաինայի վրա Ռուսաստանի զինված ուժերի հարձակումն է:

«Մենք կխոսենք նաև սանկցիաների մասին, մենք շատ համակարգված ենք գործում այդ հարցում, մենք բացարձակ միասնություն ենք դրսևորում, դա արդեն մեծ բացասական ազդեցություն է գործում Ռուսաստանի վրա, բայց մենք պետք է ավելին անենք»,- ասել է Լիզ Թրասը:

Նրա փոփանցմամբ, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել Ռուսաստանի նավթի և գազի արդյունաբերության վրա, հնարավորինս նվազեցնել Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից:

«Ես «Մեծ յոթնյակի» ժողովում և Եվրամիության հետ քննարկումներում խոսելու եմ [այդ ոլորտների վրա] սանկցիաները տարածելու կարևորության մասին»,- ասել է Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button