Միջազգային հանձնախումբը հետաքննելու է ՌԴ-ի ենթադրյալ ռազմական հանցագործություններն Ուկրաինայում

Loading...

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը որոշել է կազմել միջազգային հանձնախումբ, որը պետք է քննի Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքում հնարավոր ռազմական հանցագործությունները:

Առաջարկին դեմ են քվեարկել միայն Ռուսաստանը և Էրիթրեան: Ռուսաստանի պատվիրակը հայտարարել է, թե բանաձևի կողմնակիցներն ամեն բան անում են, որ «Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների համար Ռուսաստանը դատապարտվի»:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ողջունել է բանաձևի ընդունումը: Դեռևս հայտնի չէ, թե ինչ մեխանիզմով է կազմվելու և աշխատելու այդ հանձնախումբը:

Ավելի վաղ Հաագայում միջազգային քրեական դատարանը սկսել է Ուկրաինայում առճակատման մեջ ներքաշված կողմերի ենթադրյալ ռազմական հանցագործությունների քննությունը:

Ռուսաստանը պնդում է, թե իր բանակը ոչ մի դեպքում կրակ չի բացում քաղաքացիական հիմնարկների ուղղությամբ և ամեն բան անում է խաղաղ բնակիչների կյանքը խնայելու համար:

Մինչդեռ, մարտական գործողությունների 8 օրվա ընթացքում ի հայտ են եկել քաղաքացիական հիմնարկների, բնակելի տների և դպրոցների հրթիռակոծության և ռմբահարման մասին վկայող բազմաթիվ փաստեր:

ՄԱԿ-ի տվյալներով, Ուկրաինայում զոհվել են հարյուրավոր խաղաղ բնակիչներ: Ռուսաստանը քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի վերաբերյալ վիճակագրություն չի հրապարակում:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button