«ՆԱՏՕ-ն առճակատման չի ձգտում, բայց հարկ եղած դեպքում կպաշտպանի դաշինքի երկրների տարածքի ամեն մի թիզ»

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր Բրյուսելում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պաշտպանելու է դաշինքի անդամ երկրների տարածքը Ռուսաստանի ագրեսիայի դեպքում: Այդ մասին նա խոսել է ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների արտակարգ ժողովում:

«Ինչպես ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նշեց, ՆԱՏՕ-ն պաշտպանական կառույց է, մենք առճակատման չենք ձգտում, բայց եթե այն մեր դեմ սկսվի՝ մենք դրան պատրաստ ենք և կպաշտպանենք ՆԱՏՕ-ի տարածքի ամեն մի թիզ»,- ասել է պետքարտուղարը:

Նա նաև խստորեն դատապարտել է ռուսական բանակի հարձակումները քաղաքացիական բնակչության վրա և Զապորոժիեի ատոմակայանի շրջակայքում մարտական գործողությունների ծավալումը: Բլինքենի փոխանցմամբ, աննախադեպ լարված ճգնաժամը կարգավորելու միակ ելքը ռուսական զորքի անհապաղ հեռացումն է Ուկրաինայից:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button