Չավուշօղլուն հույս ունի Լավրով-Կուլեբա հանդիպում կազմակերպել Անթալիայի ֆորումին

Loading...

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հույս է հայտնել, որ հնարավոր կլինի կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի գործընկերների հանդիպումը հաջորդ շաբաթավերջին Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումի ժամանակ:

Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ Սերգեյ Լավրովը հաստատել է իր մասնակցությունը, սակայն վստահ չեն, որ ստեղծված իրավիճակում Դմիտրի Կուլեբան կմասնակցի ֆորումին: «Թուրքիան վճռական է շարունակել պատերազմը դադարեցնելուն ուղղված իր ջանքերը: Թուրքիան կարողանում է երկու կողմի հետ էլ երկխոսել»,- ասել է Չավուշօղլուն:

Նա նաև հայտնել է, որ այսօր մեկնում է Բաքու և վաղը հանդիպելու է նախագահ Իլհամ Ալիևին: Օրակարգում երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր են լինելու:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button