ԱՄՆ-ն ու ԵՄ-ը կթիրախավորեն Պուտինի օլիգարխներին

Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը հայտարարել են, թե թիրախավորելու են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օրոք հարստություն և քաղաքական ազդեցություն դիզած օլիգարխներին, հայտնում է Reuters-ը։

«Երկրները համատեղում են ջանքերը, որպեսզի ուսումնասիրեն, թե օլիգարխները ինչպես կարող են շրջանցել պատժամիջոցները, ինչպես նաև նպատակ կա սահմանափակել տրաստային ընկերությունների դերը՝ ակտիվների պահպանման գործում», – լրատվական գործակալությանը փոխանցել է Եվրամիության պաշտոնյան, ով չի ցանկացել հրապարակել իր անունը։

Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցի 19 օլիգարխների և նրանց ընտանիքների 47 անդամների նկատմամբ։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button