Ազգային ժողովն այսօր 69 կողմ, 1 դեմ ձայնով Լևոն Սահակյանին ընտրեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։
Քվեարկությանը մասնակցել է 107 պատգամավորներից 70-ը, անվավեր քվեաթերթիկ չի եղել։
Սահակյանի թեկնածությունն առաջադրել էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։
Լևոն Սահակյանը տնտեսագիտական գիտությունների թեկնածու է, ունի դոցենտի գիտական աստիճան: 2019-ին ընդունվել է ՀՊՏՀ «Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում» մասնագիտությամբ դոկտորանտուրա: Ունի 14-ից ավելի գիտական հրապարակումներ, ուսումնական ձեռնարկի համահեղինակ է: