«Մեծ յոթնյակի» արտաքին գերատեսչությունների ղեկավարները Բրյուսելում գումարած արտահերթ ժողովում այսօր ընդունել են հայտարարություն, որով խստորեն դատապարտել են Ուկրաինայում Ռուսաստանի զինված ուժերի հարձակումները խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում գրոհը Զապորոժիեի ատոմակայանի վրա:
«Մենք դատապարտում ենք ռուսաստանցիների գրոհը քաղաքացիական անձանց և ենթակառուցվածքների վրա, ներառյալ դպրոցները և հիվանդանոցները: Ատոմակայանի վրա ցանկացած գրոհ կամ սպառնալիք միջազգային իրավունքի սկզբունքների խախտում է»,- ասվում է «Մեծ յոթնյակի» արտաքին գերատեսչությունների ղեկավարների հայտարարությունում:
«Մեծ յոթնյակի» արտգործնախարարները Ռուսաստանից պահանջել են անհապաղ դադարեցնել պատերազմը և դուրս հանել զորքն Ուկրաինայից: