Այսօր կայացել է Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը, հաղորդում է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը:
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր, ինչպես նաև միջազգային ասպարեզում Ռուսաստանի և Հայաստանի դիրքորոշումների համակարգումը», – ասված է հաղորդագրությունում:
Հայկական կողմը հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն դեռ չի հրապարակել: