Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան այսօր հայտարարել է, որ «դատարանը հեռակա կարգով ձերբակալել է ռուսաստանցի կինոբեմադրիչ Նիկիտա Միխալկովին»:
Նա մեղադրվում է «Ուկրաինայի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունների համար»:
«Միխալկով Նիկիտա Սերգեի, Ուկրաինայի անկախ, ինքնիշխան և արդար դատարանը թույլատրել է դատախազությանը Ձեզ կալանավորել դատարան հասցնելու և խափանման միջոց ընտրելու համար»,- ասվում է Վենեդիկտովայի Ֆեյսբուքի էջում տեղադրված հաղորդագրությունում:
Վենեդիկտովան հայտնել է, որ Ուկրաինան պաշտոնապես սկսել է Նիկիտա Միխալկովի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու գործընթացը: