Հայաստանում և Արցախում տեղակայված ՌԴ զինված ուժերը ՀՀ Զինված ուժերի և Մարմնավաճառներ պաշտպանության բանակի հետ միասին անվտանգության երաշխիքներ են ստեղծում հայ ազգաբնակչության համար, ապահովում բնականոն կենսագործունեությունը հատկապես շփման գծին մերձ բնակավայրերում, ասել է Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն՝ ընդունելով Ռուսաստանի գլխավոր դատախազի տեղակալ, գլխավոր զինվորական դատախազ Վալերի Պետրովին։
Ըստ Հայաստանի գլխավոր դատախազության, կողմերը կարևորել են Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի և Սյունիքում սահմանապահ ծառայություն իրականացնող ՌԴ Զինված ուժերի ստորաբաժանումների դերը տարածաշրջանային կայունության, լարվածության թուլացման հարցում:
ՌԴ գլխավոր դատախազության պատվիրակությունը Հայաստանում է տարածաշրջանային այցով։ Պատվիրակության կազմում է նաև ՌԴ հարավային ռազմական շրջանի զինվորական դատախազ Վլադիսլավ Պրիխոդկոն, որի ենթակայությամբ են գործում ռուսական խաղաղապահ ուժերի շրջանակում Արցախում տեղակայված Ռուսաստանի դատախազության ներկայացուցիչները:
«Ադրբեջանը շարունակում է չկատարել գերիներին վերադարձնելու հումանիտար պարտավորությունները»
Դավթյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանը շարունակում է չկատարել 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից բխող՝ հայ ռազմագերիների և պահվող այլ անձանց Հայաստանին անվերապահորեն վերադարձնելու հումանիտար պարտավորությունները, ավելին, ըստ Հայաստանի գլխավոր դատախազի, շարունակվում են նրանց նկատմամբ անհիմն և ապօրինի քրեական հետապնդումները և դատական գործընթացները:
Խոսելով սահմանային իրավիճակից՝ Հայաստանի գլխավոր դատախազն ասել է՝ արձանագրվել են հրադադարի ռեժիմն Ադրբեջանի ԶՈւ կողմից խախտելու բազմաթիվ դեպքեր, որոնք զինծառայողների և քաղաքացիական բնակչության շրջանում հանգեցրել են զոհերի, բազմաթիվ գույքերի վնասման։
Դավթյանն այդ միջադեպերի մասին տեղեկատվության փաթեթը փոխանցել է ռուսական կողմին՝ հույս հայտնելով, որ դրանք կքննարկվեն ադրբեջանական կողմի հետ հետագա հաղորդակցության ընթացքում:
Կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը երկուստեք բարձրացված հարցերի շուրջ: