The Daily Telegraph պարբերականի փոխանցմամբ, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ երկրորդը «խոշոր գումար է տրամադրել ուկրաինայի փախստականների համար»:
Գումարը փոխանցվել է Արտակարգ իրավիճակների կոմիտեին (Disasters Emergency Committee):
Բուքինգհեմյան պալատը չի նշել գումարի չափը, սակայն 15 բարեգործական կազմակերպություններ միավորող կոմիտեն շնորհակալություն է հայտնել թագուհուն «կոմիտեի գործին շարունակական աջակցություն ցուցաբերելու առատաձեռնության համար»:
Կոմիտեն, իր հերթին, գումարը կփոխանցի Մոլդովայում, Ռումինիայում, Հունգարիայում, Սլովակիայում և Լեհաստանում ապաստանած ուկրաինացի փախստականներին պարեն, ջուր և առաջին անհրաժեշտության այլ օգնություն հայթայթող բարեգործական կառույցներին:
Մասնավոր նվիրատվություն են տրամադրել նաև Քեմբրիջի դուքս, իշխան Ուիլյամը և դքսուհի Քեյթ Միդլթոնը: Նրանք, ըստ The Daily Telegraph-ի, «որոշել են իրենց համերաշխությունը ցույց տալ Ուկրաինային»: