Մեկ շաբաթվա ընթացքում Զելենսկու նկատմամբ երեք մահափորձ է իրականացվել. The Times

Միայն անցած մեկ շաբաթվա ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու նկատմամբ երեք մահափորձ է իրականացվել, այսօր հաղորդում է The Times-ը։

Ըստ բրիտանական պարբերականի, Զելենսկուն սպանելու համար ուղարկվել են երկու առանձին խմբեր՝ Կրեմլի աջակցությունը վայելող «Վագներ» մասնավոր զորախմբի և Չեչնիայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներից բաղկացած։ Մահափորձերից երկուսը իրականացրել են «Վագների» զինյալները։

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Օլեքսի Դանիլովի խոսքով՝ իրենք կարողացել են կանխել մահափորձերը Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) այն աշխատակիցներից ստացված տեղեկության շնորհիվ, «որոնք չեն ցանկանում մասնակցել այս արյունոտ պատերազմին»։

Ուկրաինայի կառավարությունում The Times-ի աղբյուրը հայտնել է, որ իրենց գնահատմամբ, այսօր Կիևում գաղտնի գործում են «Վագների» մոտ 400 զինյալներ, որոնց նպատակը ուկրաինացի բարձրաստիճան 24 պաշտոնյաների սպանությունն է։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button