Բացվել են հումանիտար միջանցքները երկու քաղաքից բնակիչների դուրս գալու համար. ՌԴ ՊՆ

Loading...

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 10-ից հայտարարվել է լռության ռեժիմ, և բացվել են մարդասիրական միջանցքներ Մարիուպոլից և Վոլնովախայից խաղաղ բնակիչների դուրս գալու համար։

Ուկրաինական կողմի հետ համաձայնեցվել են մարդասիրական միջանցքները և ելքի ուղիները, ասվում է հաղորդագրության մեջ:

Ուկրաինան և Ռուսաստանը մարտի 3-ին էին պայմանավորվել հումանիտար միջանցքներ ստեղծել՝ խաղաղ բնակիչներին տարհանելու համար․ համաձայնությունը ձեռք էր բերվել կողմերի միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button