Հազարավոր վրացիներ Թբիլիսիի հրապարակում հետևել են Կիևից հեռարձակվող Զելենսկու տեսաուղերձին

Loading...

Երեկ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում հազարավոր մարդիկ հավաքվել են հրապարակում և ունկնդրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Կիևից հեռարձակվող ուղերձը, որը միաժամանակ ցուցադրել են եվրոպական տասնյակ երկրներում:

Վրացիները հրապարակում հավաքվել են Ուկրաինային սատարելու և իրենց համերաշխությունը դրսևորելու համար: Շատերը պարզել են Ուկրաինայի դեղին-կապույտ դրոշները:

Մեծ թվով շարքային քաղաքացիներ դատապարտում են հակառուսական պատժամիջոցներին չմիանալու պաշտոնական Թբիլիսիի դիրքորոշումը:

Մինչդեռ, կառավարությունը նշում է, որ Վրաստանը դատապարտել է Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա և մարդասիրական օգնություն է ուղարկում Ուկրաինա, սակայն պատժամիջոցներին չի միանում ազգային շահերից ելնելով:

Զելենասկու ուղերձին հետևել են նաև Ֆրանկֆուրթում, Բրատիսլավայում, Վիլնյուսում, Պրահայում և ուրիշ քաղաքներում:

Զելենսկին իր ուղերձում նախազգուշացրել է, որ Ուկրաինան գրավելուց հետո մյուս երկրները նույնպես կարող են դառնալ Մոսկվայի ագրեսիայի զոհը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button