Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն այսօր Իսպանիայում ասել է, որ Եվրամիությունը պետք է ապահովի էներգետիկ անկախությունը:
«Էներգիան ամենակարևոր հարցերից մեկն է: Եվրոպական միությունը պետք է ազատվի կախվածությունից ռուսական գազից, նավթից և ածխից: Դրա համար մենք պետք է բազմազանացնենք ներկրումները, ապահովենք ավելի բարձր արդյունավետություն, մենք պետք է լուրջ ներդրումներ անենք վերատրտադրվող էներգետիկայի ոլորտում»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Նա ընդգծել է, որ Եվրոպական միությունը պետք է օգնի այն սպառողներին, ովքեր Եվրոպայում ածխաջրածնային հանաժոների գնաճի հետևանքով ծանր խնդիրների առաջ են կանգնել:
Նրա խոսքով, այդ հարցը կդառնա առանցքային մարտի 10-ից 11-ը Վերսալում կայանալիք Եվրամիության գագաթնաժողովում:
Ըստ ռուսական լրատվամիջոցների, Ռուսաստանն ապահովում է Եվրամիության երկրներում սպառվող բնական գազի մոտ 40 տոկոսը: