Բայրամով. «Ադրբեջանը և Թուրքիան ակտիվ ջանքեր են գործադրում Ուկրաինայում առճակատումը կարգավորելու համար»

Թուրրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն այցելել է Բաքու:

«Ադրբեջանը և Թուրքիան ակտիվ ջանքեր են գործադրում Ուկրաինայում առճակատումը կարգավորելու համար», – Չավուշօղլուի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովը:

Նրա խոսքով, երկու երկրները նաև սերտորեն համագործակցում են իրենց քաղաքացիներին Ուկրաինայից տարհանելու հարցում:

Չավուշօղլուի հետ հանդիպումներում Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարները քննարկում են ոչ միայն Ուկրաինայի հակամարտության թեման, այլև տարածաշրջանային զարգացումները և երկկողմ համագործակցության հարցերը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուին այսօր իր նստավայրում ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Բաքվի և Անկարայի հարաբերությունները միշտ դաշնակցային են եղել, իսկ 2021 թվականին կնքված Շուշիի հռչակագիրը միայն պաշտոնապես վավերացրել է այդ իրողությունը»,- հայտարարել է Ալիևը:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button